Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի ավարտից հետո գրառում է կատարել ֆեյսբուքում՝ ամփոփելով մրցաշրջանը հռոմեական թիմի համար․
«Դժվար տարի էր բոլորիս համար, բայց մենք արեցինք առավելագույնը։ Ես հաջորդ տարիներին ցանկանում եմ «Ռոմային» տեսնել որքան հնարավոր է բարձր դիրքերում, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան»,- գրել է Մխիթարյանը ու տեղադրել այս լուսանկարը։
«Ռոման», որ մինչև վերջ եվրոպական գոտում էր, կարող էր սայթաքել, սակայն վերջին տուրում 2-2 հաշվով ավարտեց խաղը «Սպեցիայի» դեմ ու նվաճեց Կոնֆերենցիալ լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Ուղեգիր տվող գոլը 85-րդ րոպեին խփեց հենց Մխիթարյանը: