Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Տոտենհեմում», խոսել է քննադատությունների մասին, ինչպես նաև հիշել է՝ ինչպես էր քննադատվում «Ռեալի» բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարը, որին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Չելսիից» կրած պարտությունից հետո նկատել էին ծիծաղելիս․
«Մամուլին դուր չէր գալիս այն, որ ես ինձ չէի պահում այնպես, ինչպես նրանց կարծիքով, պետք է պահեի։ Բայց ես չեմ պատրաստվում փոխվել ինչ-որ մեկի համար։ Մամուլին թույլ չեմ տա փոխել իմ կյանքն ու իմ պահվածքը։ Մամուլին դուր չէր գալիս, որ ես իրենց հետ չէի շփվում, և նրանք դրա համար դրա սարքեցին։
Ես տեսա, թե նրանք ինչպես վարվեցին Ազարի հետ։ Թվում էր՝ նա ինչ-որ մեկին է սպանել։ Ի վերջո, դա ընդամենը ֆուտբոլային խաղ էր»,- Բեյլի խոսքերն է փոխանցում The Times-ը։