Գերմանական Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել է «Հերտային»:
43-րդ րոպեին հյուրերին առաջ էր մղել Դարիդան, սակայն 49-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հավասարեցրեց հաշիվը։
Դեռևս ընթանում է երկրորդ խաղակեսը, հաշիվը 1-1 է։