«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին կարող է հեռանալ ակումբից այս ամառ: Այս մասին հաղորդում է transfermarketweb.com-ը:
Նախկինում ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրվում էին «Միլանն» ու «Ռոման»: Հռոմեացիները պատրաստ են տարեկան 3,5 միլիոն եվրո վճարել իտալացուն:
Նշվում է, որ «թուրինցիները» պատրաստ են բաժանվել իրենց հարձակվողից 30 միլիոն եվրոյի դիմաց: Ակումբի հետ Բելոտիի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը: