Բելառուսական «Պոստավի» թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել Բելառուսի երկրորդ լիգայի առաջնության առաջին տուրի խաղում՝ հայտացուցակում 15-ամյա երկու խաղացողի ընդգրկելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Դմիտրի Սելվեստրուկը։
«Պոստավիին» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել առաջին տուրի խաղում, որում թիմը 4-0 հաշվով հաղթանակ էր տարել։
Առաջնությանը թույլատրվում է հայտավորել խաղացողներին՝ միայն 16 տարեկանից սկսած։