Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Տոտենհեմում», մտածում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան շուտով ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստն իր թիմակիցների հետ զրույցներում չի թաքցնում, որ մտադիր է ամռանը վերադառնալ «Արքայական ակումբ», ավարտին հասցնել մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիրը, իսկ հետո ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Այդ ժամանակ նա արդեն 33 տարեկան կլինի։
Բեյլն այս պահին ամբողջովին կենտրոնացած է Եվրոպայի 2020 թվականի առաջնության վրա, որին մասնակցելու է Ուելսի հավաքականի կազմում։
Բեյլը «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին՝ 101 մլն եվրոյի դիմաց։ 2020 թվականին նա վերադարձավ անգլիական ակումբ՝ վարձակալության հիմունքներով։ Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։