Արտաշատում օրերս անցկացվել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը։
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, առաջնությանը մասնակցած 60 մարզիկ – մարզուհիներից միայն մեկն է արդարացրել սպասելիքները։ Նա եռացատկորդուհի Յանա Սարգսյանն է, որը 13մ 16 սմ ցուցանիշով սահմանել է հանրապետական ռեկորդ և արժանացել չեմպիոնի կոչմանը:
Մյուս մրցաձևերում սպասվածից թույլ մրցելույթներ են ունեցան նույնիսկ առաջատարները: Առաջին հերթին խոսքը գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի և կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի մասին է։ Նրանց արդյունքները բավականին ցածր էին օլիմպիական վարկանիշի նորմից, ինչի կապակցությամբ իրենց ափոսոսանքն են հայտնել նաև մարզիկներն ու մարզիչները:
Լևոն Աղասյանը հույս է հայտնել , որ առաջիկայում անցկացվելիք մրցաշարերում իրեն կհաջողվի բարելավել արդյունքը և դառնալ օլիմպիական: