«Միլանի» ղեկավարությունը անսովոր կերպով է նախապատրաստում թիմի ֆուտբոլիստներին Ա Սերիայի «Ատալանտայի» դեմ վերջին տուրի խաղին:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, մարզիչ Ստեֆանո Պիոլին և ակումբի տնօրեն Պաոլո Մալդինին մարզաբազայում խորոված են պատրաստել՝ ֆուտբոլիստների լարվածությունը թուլացնելու համար: Միջոցառմանը ներկա էին նաև «ռոսոներիների» տնօրեն Իվան Գազիդիսը և Ֆրեդերիկ Մասարան:
Տուրի ավարտին «Միլանը» Ա Սերիայի երրորդ տեղում է: Չորրորդ տեղում գտնվող «Նապոլին» ունի նույնքան միավոր, «Յուվենտուսը» հետ է մնում ընդամենը մեկ միավորով:
«Ատալանտա» — «Միլան» հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին`կիրակի օրը: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ատալանտայի» հաղթանակը գնահատում է 2,60 գործակցով, ոչ ոքին՝ 4,20, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 2,45