Մեկնարկել է հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆը։
«Բոստոն Բրուինզը» մրցակցի հարկի տակ լարված պայքարում 4:3 հաշվով հաղթեց «Վաշինգտոն Քեփիթալզին»՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը՝ `1:1: «Քեփիթալզը» շատ մոտ էր տանելու իր երկրորդ հաղթանակը, բայց խաղի ավարտից 2 րոպե առաջ «Բոստոնը» հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 3:3՝ խաղը տեղափոխելով օվերտայմ։ Արջերի փորձառու հարձակվող Բրեդ Մարշանդը դրեց հանդիպման վերջակետը և հաղթանակ պարգևեց իր թիմին:
«Կարոլինա Հերիքեյնզը» տանը 5:2 հաշվով հաղթեց «Նեշվիլ Պրեդատորսին»: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջորդան Ստալը: Դիմակայությունում իրենց առաջին հանդիպումը անցկացրին նաև «Կոլորադո Ավալանշը» և «Սեյնթ Լուիս Բլյուզը»: Դենվերը ներկայացնող Ավալանշը վստահ հաղաթանակ տարավ 4:1 հաշվով: Թիմի առաջատար Նեյթն ՄաքԿինոնը 3 միավոր վաստակեց՝ դառնալով դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Այս երկու զույգերի հաջորդ հանդիպումները տեղի կունեն մայիսի 20-ին: