Իտալական Ա Սերիայի 37-րդ տուրում «Միլանն» ընդունել է «Կալյարիին»։ Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Opta Paolo-ն Թվիթերում հայտնում է, որ «Միլանը» Իտալիայի առաջնությունում 1997 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ չի կարողացել գոլ խփել «Կալյարիին» տնային խաղում։
«Միլանը», վաստակելով 76 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Կալյարին» 37 միավորով գտնվում է 16-րդ տեղում։
Վերջին տուրում Ստեֆանո Պիոլիի սաները հյուրընկալվելիս կմրցեն «Ատալանտայի» հետ, իսկ ՉԼ-ի ուղեգրի համար պայքարում միլանցիների գլխավոր մրցակից «Յուվենտուսը» կխաղա «Բոլոնիայի» հետ։