«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան ամփոփել է Լա Լիգայի 37-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունը և խոսել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին․
«Առաջին կեսը շատ լավ անցկացրինք, մրցակիցը գրեթե ոչ մի շանս չուներ։ Բաց թողած գոլից հետո իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։
Մենք չենք հաղթել 4 կարևոր խաղում․ սա խայտառակություն է։ Մեղավորը մենք ենք՝ ֆուտբոլիստներս։ Հենց մենք հաղթանակի չհասանք։
Հուսով եմ՝ սա Մեսսիի համար վերջին խաղը չէր «Կամպ Նոուում»։ Չնայած՝ որոշում կայացնողը նա է»,- ասել է Ալբան։
«Բարսելոնան» Լա Լիգայի վերջին 5 խաղում մեկ հաղթանակ է տարել ու կորրցել է տիտղոս նվաճելու շանսերը։ Վերջին տուրում Ռոնալդ Կումանի թիմը կխաղա «Էյբարի» հետ։