Հռոմում ավարտին է մոտենում թենիսի Մասթերս 1000 շարքի մրցաշարը: Հայտնի են եզրափակչի մասնակիցները:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում Ռաֆայել Նադալը 2 սեթում՝ 6-4, 6-4 հաշվով պարտության մատնեց Ռայլի Օպելկային: 1 ժամ 33 րոպեի ընթացքում Նադալը խլեց մրցակցի մատուցումներից երկուսը՝ սեփականներից չզիջելով և ոչ մեկը: Իսպանացու անվան դիմաց գրանցվեց 5 էյս՝ մրցակցի 11-ի դիմաց:
Երկրորդ կիսաեզրափակչում համաշխարհայի դասակարգման առաջին համար Նովակ Ջոկովիչը 3 սեթում՝ 6-3, 6-7, 6-2 հաշվով պարտության մատնեց Լորենցո Սոնեգոյին: 2 ժամ 45 րոպեի ընթացքում իտալացին խլեց մրցակցի մատուցումներից միայն մեկը՝ սեփականներից զիջելով 4-ը: Ջոկոյի անվան դիմաց գրանցվեց 5 էյս՝ մրցակցի 3-ի դիմաց:
Եզրափակչում այսօր գլխավոր ավարը կվիճարկեն Ռաֆայել Նադալն ու Նովակ Ջոկովիչը: