Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղում։
Առաջին կեսի վերջնամասում հայ ֆուտբոլիստը մոտ տարածությունից եզրափակել է Էդին Ջեկոյի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիվը։
Մխիթարյանը խփել է իր 12-րդ գնդակն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում։ Մխիթարյանի գոլի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։