Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ԲԿՄԱ-ն հետաձգված խաղում հաղթանակի հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ:
Բանակայինները հաղթեցին 3:1 հաշվով: Գոլերից մեկը հեղինակել է ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Ժիրայր Շաղոյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 27-ի:
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն ունի 55 միավոր և արդեն 1 միավոր է զիջում առաջատար «Սևանին»: