«Միլանի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Գործող համաձայնագիրն ավարտվում է հունիսի 30-ին:
«Միլանն» իտալացի դարպասապահին առաջարկում է նոր պայմանագիր՝ մինչև 2023թ ., հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ակումբում վստահ են, որ եթե «Միլանը» նվաճի ՉԼ ուղեգիր, Դոնարուման կմնա:
Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Միլանը» 75 միավորով 3-րդն է: