«Բարսելոնան» ցանկանում է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին փոխանակել մեկ այլ թիմի խաղացողի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Տարբերակներից մեկը Պյանիչին «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի հետ փոխանակելն է։ Մյուս ակումբը, որը հետաքրքրված է բոսնիացու ծառայություններով, Միլանի «Ինտերն» է։
Մարտին «Բարսելոնայի» ղեկավարությունը կողմնորոշվել էր այն ֆուտբոլիստների հարցում, ովքեր ամռանը կարող են հեռանալ ակումբից։ El Chiringuito TV-ն հայտնում էր, որ ցանկում 8 ֆուտբոլիստ է ընդգրկվել՝ դարպասապահ Նետոն, պաշտպաններ Խուան Ֆիրպոն և Սամուել Ումտիտին, կիսապաշտպաններ Միրալեմ Պյանիչը, Ռիկարդ Պուչը, Կարլես Ալենյան, Ֆիլիպե Կոուտինյոն և հարձակվող Անտուան Գրիզմանը։
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» 36 խաղից հետո 76 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ Մադրիդի «Ատլետիկոյին» զիջելով մեկ միավորով։