Հռոմում շարունակվում է թենիսի Մասթերս 1000 շարքի մրցաշարը: Երեկ պայքարը սկսեց Նովակ Ջոկովիչը: Աշխարհի առաջին ռակետը 2 սեթում ՝ 6:3, 7:6 հաշվով հաղթեց Թեյլոր Ֆրիցին:
Հաջորդ շրջանում են նաև Ֆելիքս Օժե Ալիասիմը, ով պարտության մատնեց Դիեգո Շվարցմանին, Կեյ Նիշիկորին, Մատեո Բերետինին, Դենիս Շապովալովը, Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել էր հենց առաջին շրջանում, իսկ այժմ ստիտպված է եղել հրաժարվել նաև պայքարից՝ զուգախաղերում՝ ուսի վնասվածքի պատճառով:
Զուգախաղերում, սակայն, թենիսի սիրահարներին անակնկալ է սպասվում: Երկարատև դադարից հետո կորտ կվերադառնա բրիտանացի Էնդի Մարեյը: Նա կխաղա իր հայրենակցի՝ Լիամ Բրոդիի հետ:
Մարեյն այժմ դասակարգման աղյուսակի 123-րդ հորիզոնականում է: