Խառը մենամարտերի 2 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը Լաս Վեգասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հաղթելու է առաջիկա մենամարտում.
«Հարգում եմ «կովբոյին» և վաղուց եմ հետևում նրա մենամարտերին: Նա շատ ուժեղ մրցակից է, սակայն նոկաուտի եմ ենթարկելու նրան: Շատ մեծ աշխատանք եմ տարել մենամարտից առաջ: Վաղուց հրաժարվել եմ ալկոհոլից և կենտրոնացել միայն մարզումների վրա»,-ասել է Քոնորը:
Մաքգրեգորի և Սերոնեի միջև մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով 07:00-ին: