Մոսկվայի «Սպարտակը» պետք է գլխավորի Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը: Այս կարծիքը լրագրողներին հայտնել է թիմի նախկին խաղացող, Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մրցաշրջանի ավարտին գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն կհեռանա «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնից:
«Ո՞ւմ կցանկանայի տեսնել որպես «Սպարտակի» գլխավոր մարզիչ: Ճիշտն ասած, Չերչեսովին։ Նա ազգային հավաքականի մարզիչն է, կարծում եք, որ նա հենց այնպես է նշանակվե՞լ: Իհարկե, գլխավորը արդյունքն է»,- ասել է Սիմոնյանը։
Ավելի վաղ պորտուգալական O Jogo թերթը հայտնել էր, որ պորտուգալացի Ռուի Վիտորիան առաջարկ է ստացել գլխավորել «Սպարտակը»: