Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Սևանը» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Լեռնային Արցախի» դարպասը:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Մհեր Սահակյանն ու Էրիկ Պետրոսյանը:
Այս հաղթանակից հետո «Սևանը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 56 միավորով: