«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծիք է հայտնել Ղազախստանի առաջնության տասներորդ տուրի «Աստանայի» հետ խաղի վերաբերյալ (0:1):
«Այն, ինչ մենք պլանավորել էինք խաղից առաջ, աշխատեց հանդիպման սկզբում, բայց Պեդրոյի վաղ վնասվածքը ստիպեց մեզ փոփոխություններ մտցնել խաղում: Պաշտպանությունում թիմը լավ խաղաց, բայց հարձակման գծում սրությունն ու ճնշումը մի փոքր պակասում էր: Հնարավորություններ կային, բայց վերջին փոխանցումներն ու հարվածները քիչ էին։
Ֆուտբոլում պատահականություններ չկան. եթե մրցակիցը հաղթեց, ուրեմն նա արժանի էր դրան: Ինչ վերաբերում է մեր թիմին, ես գոհ եմ այն բանից, թե ինչպես խաղացողներն արձագանքեցին խաղադաշտում տեղի ունեցածին, ցուցաբերեցին ամուր բնավորություն, ճնշում գործադրեցին և իսկապես ցանկանում էին գոլ խփել:
Ինչպես միշտ, դուք պետք է վերլուծեք տեղի ունեցածը և առաջ շարժվեք: Մենք մտադիր ենք աշխատել, առաջընթաց գրանցել, չհանձնվել»,- մեջբերում է Մինասյանին Vesti.kz-ն։
«Տարազի» համար սա երրորդ պարտությունն էր այս մրցաշրջանում: Մինասյանի թիմը 17 միավորով ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը: