ՊՍՎ-ի և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Դոնյել Մալենը հայտնվել է «Բարսելոնայի» տարսնեֆրային ցուցակում:
Mundo Deportivo-ի համաձայն, 22-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» համար այլընտրանքային տարբերակ է՝ «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի խափանման դեպքում:
Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ուրախ կլիներ Մալենին տեսնել իր թիմում, ում հետ աշխատել է ազգային հավաքականում: Այնուամենայնիվ, նիդերլանդացու տրանսֆերային արժեքը (30 միլիոն եվրո) և ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի համառությունը կարող են խնդիր առաջացնել կատալոնական թիմի համար: