Մադրիդում շարունակվում է թենիսի Մադրիդի բաց առաջնությունը:
Քիչ առաջ հայտնի դարձավ կիսաեզրափակչի երրորդ մասնակիցը: Կասպեր Ռուդը 2 սեթում՝ 7-5, 6-1 հաշվով պարտության մատնեց Ալեքսանդր Բուբլիկին: 1 ժամ 9 րոպեի ընթացքում Ռուդը խլեց մրցակցի 3 մատուցում՝ սեփականներից չզիջելով և ոչ մեկը: Եզրափակչի ուղեգրի համար Ռուդը կմրցի Բերետինի-Գարին զույգի հաղթողի հետ:
Մինչ այս կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել Դոմինիկ Տիմն ու Ալեքսանդր Զվերևը: