«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Մայք Ռիչարդսի վերաբերյալ հարցին։
Երեկ՝ մայիսի 5-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում լոնդոնցիները հաղթել են «Ռեալին» (2-0) և դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ։ Ավելի վաղ եվրագավաթային գլխավոր մրցաշարում իր մասնակցությունը ապահովել էր նաև «Մանչեսթեր Սիթին», և Ռիչարդսն իր ուրախությունն էր հայտնել, որ «Սիթիի» մրցակիցը հենց «Չելսին» կլինի։
Լրագրողը հետխաղյա հարցազրույցի մամուլի ասուլիսի ընթացքում Մաունտին խնդրել է պատասխանել Մայքին․
«Այո, ես տեսել եմ, թե ինչպես է Ռիչարդսը քննարկել եզրափակչի թեման։ Հիանալի խաղ կլինի, ու Մայքը կվրդովվի՝ տեսնելով այն, ես վստահ եմ դրանում։ Մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն բան։ Հուսով եմ՝ մենք նրա բերանը կփակենք (ծիծաղում է)»,- ասել է Մաունտը CBS Sports-ի՝ Թվիթերում հրապարակած տեսանյութում։
“We’re going to give it everything and hopefully shut him up.”@masonmount_10 sends a message to @MicahRichards 🤣 pic.twitter.com/YkAR5vrCYu
— Champions League on CBS Sports (@UCLonCBSSports) May 5, 2021