Ռուսաստանի հոկեյի Մ18 հավաքականն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթեց Ֆինլանդիային (6: 5) և 9-րդ անգամ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Կանադայի հետ:
Ռուսաստանի պատանեկան հավաքականն արդեն երեք անգամ հաղթել է ԱԱ-ում՝ 2001, 2004 և 2007 թվականներին, հինգ դեպքում թիմը դարձել է արծաթե մեդալակիր:
Կանադայի հետ Ռուսաստանն այս մրցաշարի եզրափակչում խաղել է միայն մեկ անգամ ՝ 2008 թ., և պարտվել է 0:8 հաշվով:
Ռուսաստան — Կանադա եզրափակիչը տեղի կունենա մայիսի 7-ի գիշերը, սկիզբը ՝ Երևանի ժամանակով 05:00-ին: