«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին մտադիր չէ այս ամառ հեռանալ թիմից: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Հաղորդվում է, որ այս մասին ֆուտբոլիստն ասել է թուրինյան ակումբի երկրպագուներին, պատասխանելով նրանց հարցին:
«Ինչու՞ են բոլորը ինձ ինչ-որ տեղ ուղարկում: «Տորինոյի» հետ ես ունեմ առնվազն մեկ տարվա պայմանագիր»,-ասել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Պրեմիեր լիգայի 5 ակումբներ հետաքրքրված են Բելոտիով: