Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը լքեց բավարական ակումբը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
Մարտինեսի պայմանագիրը սահմանված էր մինչև 2021 թ-ի հունիսի 30-ը, սակայն ակումբը որոշել է չերկարաձգել այն:
Մարտինեսը «Բավարիա» է տեղափոխվել 2012 թ-ին՝ «Ատլետիկից»: 9 տարվա ընթացքում նա 8 անգամ հաղթել է Բունդեսլիգայում, 5 անգամ՝ գավաթի խաղարկությունում, 4 անգամ՝ Սուպերգավաթի խաղարկությունում, 2-ական անգամ՝ Չեմպիոնների Լիգայում, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում: