ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվախծքի մասին:
«Այսօր մենք դեռ կգնահատենք Մբապպեի վիճակը: Նա մարզվելու է անհատապես: Երեկոյան մենք կտեսնենք, թե ինչպես է նա իրեն զգալու, և արդյո՞ք պատրաստ կլինի խաղալ, և հետո որոշում կկայացնենք: Մենք մեծ կազմ ունենք, բոլոր խաղացողները կարող են կատարել մեր առաջադրանքը: Նույնիսկ եթե Կիլիանը չկարողանա խաղալ, մեր թիմն ամեն ինչ ունի հաղթնակի հասնելու համար»,-Պոչետինոյի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մբապպեն բաց է թողել ՊՍԺ-ի վերջին խաղը «Լանսի» դեմ (2: 1):