Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է «Սամպդորիայի» հետ ու 0-2 հաշվով պարտություն կրել։
Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջին րոպեին բացել է տանտերերի պորտուգալացի կիսապաշտպան Ադրիեն Սիլվան, իսկ երկրորդ կեսում՝ 66-րդ րոպեին, «Սամպդորիայի» չեխ ֆուտբոլիստ Յակուբ Յանկտոն երկրորդ գնդակն է ուղարկել հռոմեացիների դարպասն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
Ի դեպ, 68-րդ րոպեին հաշիվը կարող էր կրճատվել, սակայն Բորխա Մայորալի հեղինակած գոլը չարձանագրվեց՝ խաղից դուրս վիճակի պատճառով։ 4 րոպե անց էլ Էդին Ջեկոն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցն ու մեկ գնդակ հետ բերել։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Այս հանդիպումից հետո «Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 55 միավոր։ «Սամպդորիան» այս հաղթանակի շնորհիվ իր միավորների թիվը հասցրեց 45-ի ու շարունակում է գտնվել 9-րդ տեղում։