Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը հաղթող է դարձել աշխարհի գավաթի Եվրոպայի որակավորման առաջնության ընտրական մրցաշարում:
Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 12 կետով բարելավել իր անհատական վարկանիշը, այս մասին հայտնում է կանանց հավաքականի գլխավոր մարզիչ ու Սարգսյանի անհատական մարզիչ Զավեն Անդրեասյանը: