Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվում է «Սամպդորիային»:
«Գայլերը» պայքարում են ԵԼ-ի ուղեգրի համար: Այս պահին «Ռոման» 55 միավորով 7-րդն է, իսկ «Սամպդորիան» 42 միավորով 9-րդ հորիզոնականում է:
Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայի» մեկնարկային կազմում է:
Հռոմի թիմը դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
Ֆուզատո, Քրիստանտե, Ջեկո, Կումբուլա, Մխիթարյան, Մանչինի, Մայորալ, Պերես, Սանտոն, Սմոլինգ, Վիլյար
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: