«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա Լիգայի 34-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է թիմի ֆուտբոլիստ Ռաֆայել Վարանի ստացած վնասվածքին։
«Գոհ եմ «Ռեալի» ելույթից։ Ինչ վերաբերում է Վարանի վնասվածքին, հուսով եմ, լուրջ բան չկա։ Ռաֆայելն ինքն ասում է, որ այն չնչին բան է։ Հուսով եմ՝ այդպես էլ կա։
Ընդհանուր առմամբ, թիմը ֆիզիկական ու էմոցիոնալ լավ մակարդակի վրա էր»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն։