Անգլիական Պրեմիեր-լիգայի 34-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆուլհեմին» ու 2-0 հաշվով հաղթանակ է տարել։
Լոնդոնյան թիմի կազմում դուբլ է ձևակերպել 21-ամյա գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը՝ աչքի ընկնելով հանդիպման 10-րդ և 49-րդ րոպեներին։
Այս հաղթանակի շնորհիվ Թոմաս Տուխելի սաները վաստակել են 61 միավոր ու շարունակում են զբաղեցնել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Ֆուլհեմը» 27 միավորով գտնվում է վտանգավոր գոտում՝ 18-րդ հորիզոնականում։