«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է «Էվերթոն» տեղափոխությանը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն Լիվերպուլում նոր տան փնտրտուքի մեջ է։
Անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 40 մլն եվրո վճարել։
Հետաքրքրական է, որ ավելի վաղ Կոուտինյոն հանդես էր գալիս «Լիվերպուլում», որը համարվում է «Էվերթոնի» սկզբունքային մրցակիցը։
Վերջերս շշուկներ էին պտտվում, որ Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։