Ապրիլի 30-ին կայացել է Սեգունդայի 37-րդ տուրի հանդիպումը, որտեղ մրցում էին «Լուգոն» ու «Սարագոսան»։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։
97-րդ րոպեին «Սարագոսան» տուգանային հարված իրացնելու իրավունք է ստացել։ Հյուրերի դարպասապահ Քրիստիան Ալվարեսն է մոտեցել տուգանային հրապարակ ու կիսապաշտպան Սերխիո Բերմեխոյի փոխանցումից հետո գլխով կատարած հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
37-րդ տուրից հետո «Սարագոսան» 43 միավորով 15-րդ տեղում է։