Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն ընդունեց «Նորավանքին» ու առավելության հասավ նվազագույն հաշվով:
Խաղի միակ ու հաղթական գնդակը 14-րդ րոպեին բանակայինների կազմում խփեց Արամ Խամոյանը:
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն միավորների քանակը հասցրեց 46-ի ու այժմ մեկ միավորով է հետ մնում երրորդ հորիզոնականում գտնվող «Վեստ Արմենիայից»: «Նորավանքը» 35 միավորով շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում: