«Լայպցիգը» իր պաշտոնական կայքում հայտարարեց Ջեսի Մարշին ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Ամերիկացի մասնագետը աշխատանքը կսկսի հուլիսի 1-ից: Այս պաշտոնում նա կփոխարինի Յուլիան Նագելսմանին, ով հաջորդ մրցաշրջանից կգլխավորի Մյունխենի «Բավարիան»: Մարշը «Լայպցիգի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ամառը:
47-ամյա մասնագետը երկար ժամանակ աշխատում էր Red Bull ակումբային համակարգում: 2015-ից 2018 թվականներին Մարշը գլխավորել է «Նյու Յորք Ռեդ Բուլզը», որտեղ նա ճանաչվել է MLS-ի տարվա մարզիչ (2015):
2018/19 մրցաշրջանում ամերիկացին «Լայպցիգում» աշխատել է որպես Ռալֆ Ռանգնիկի օգնական, իսկ 2019 թվականից ստանձնել է «Զալցբուրգի» ղեկը՝ անցած մրցաշրջանում նվաճելով չեմպիոնությունն ու Ավստրիայի գավաթը: