23.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Հրաժարական, չվճարված աշխատավարձեր և տրանսֆերային արգելք. ինչ ծանր վիճակում է Կլուժը ժամանել Հայաստան

    📷 ՄՅՈւ-ի կիսապաշտպանը դարձավ Մեսսիի խաղընկերը

    Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանեց ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը

    📷 Սպասում ենք քեզ աշխարհի մեծագույն ակումբում. Ռոդրիգոն ողջունել է Ռեալի նորեկին

    Արգենտինան երբեք լավ ֆուտբոլ չխաղաց այս մրցաշարում. Ռոնալդոն՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի մասին

    Ռեալը պատրաստ է վարձավճարով բաց թողնել իր տաղանդին. կա 5 հավակնորդ

    🎥 Դա բռունցքով հարված չէր․ Այալան ներողություն է խնդրել Օլմոյից

    Ռոդրին վերջնական որոշում է կայացրել Ռեալի հարցում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

        🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Հրաժարական, չվճարված աշխատավարձեր և տրանսֆերային արգելք. ինչ ծանր վիճակում է Կլուժը ժամանել Հայաստան

            📷 ՄՅՈւ-ի կիսապաշտպանը դարձավ Մեսսիի խաղընկերը

            Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանեց ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը

            📷 Սպասում ենք քեզ աշխարհի մեծագույն ակումբում. Ռոդրիգոն ողջունել է Ռեալի նորեկին

            Արգենտինան երբեք լավ ֆուտբոլ չխաղաց այս մրցաշարում. Ռոնալդոն՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի մասին

            Ռեալը պատրաստ է վարձավճարով բաց թողնել իր տաղանդին. կա 5 հավակնորդ

            🎥 Դա բռունցքով հարված չէր․ Այալան ներողություն է խնդրել Օլմոյից

            Ռոդրին վերջնական որոշում է կայացրել Ռեալի հարցում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

                🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Արթուր Գևորգյան․ Եթե վաղը նախագահի ընտրություններ անցկացվեն, այն կլինի օրենքի խախտմամբ

                  ArmSport-ի դիտակետում, ԲՌՆՑՔԱՄԱՐՏ, Թոփ
                  28.04.21 / 20:46
                  0

                  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանը հարցազրույց է տվել ArmSport-ին և պատմել, թե ինչու ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունները չեն կարող օրինական լինել։

                  ՀԲՖ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ վաղը՝ ապրիլի 29-ին, կկայանա ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 15-րդ հաշվետու ընտրական համաժողովը, որի ընթացքում տեղի են ունենալու նաև ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Այսօր, սակայն, ֆեդերացիան հանդես եկավ նոր հայտարարությամբ՝ նշելով, որ ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների պետական գրանցման անհնարին է ընտրություններ անցկացնել:

                  -Պարոն Գևորգյան, ՀԲՖ-ն այսօր բավականին անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ` առաջարկելով փոփոխություններ կատարել կանոնակարգում, որից հետո նոր ընտրություններ կազմակերպել, քանի որ առաջադրված թեկնածությունները չեն համապատասխանում կանոնադրության պահանջներին։ Ինչո՞ւ այս հայտարարությունն արվեց նախագահի ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ և ի՞նչ անհամապատասխանությունների մասին է խոսքը։

                  -Ոչ, իրականում մենք բազմիցս բոլորին բացատրել էինք, ասել էինք ու առաջարկել էինք օրինական ճանապարհով գնալ ընտրությունների։ Նախ անել կանոնադրության փոփոխություն, այսինքն այնպես անել, որ կողմնակի մարդն էլ գա և մասնակցի ընտրություններին։ Ըստ կանոնադրության ֆեդերացիայի նախագահ թեկնածու կարող է հանդիսանալ այն մարդը, որը վերջին երեք տարում եղել է ֆեդերացիայի գործադիրի անդամ։ Այդ կանոնադրությունը նաև համապատասխանեցված է ԱԻԲԱ-ի կանոնադրությանը։ Ու կա կետ, որ հակասությունների դեպքում առաջնայինն ԱԻԲԱ-ի կանոնադրությունն է։ Բայց գործադիրի անդամներից և ոչ մեկը չցանկացավ առաջադրել իր թեկնածությունը, ու հիմա պարտավոր են փոխել կանոնադրությունը, այն հաստատել պետ․ռեգիստրում և հետո միայն գնալ ընտրության։

                  Եվ հետո, նախարարությունը ներկայացրել է մոտ 24 անհատների, ովքեր պետք է մասնակցեն ընտրություններին, բայց նրանք չեն հանդիսանում ֆեդերացիայի անդամ և իրավունք չունեն մասնակցելու ընտրությանը, իսկ դա կոպտագույն խախտում է։ 

                  Մյուս կողմից էլ, կա ուրիշ հակասություն։ Ֆեդերացիան չի կարող 6 ամսից ավել դե ֆակտո չունենալ նախագահ։ Մեկ տարի է՝ ես ֆեդերացիան թողել եմ, հրաժարվել եմ նախագահությունից, և մեկ տարի է՝ չեն կարողանում նախագահ ընտրել։ Ընտրությունների արդար կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը փոխանցվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, ֆեդերացիայի իրավաբաններն անգամ կանոնադրության փոփոխման փաթեթ են կազմել և ներկայացրել նախարարությանը, բայց ոչինչ չարվեց, սա անգործության արդյունքն էր ու հիմա ունենք այն, ինչ ունենք։

                  Վաղը ընդամենը պետք է տեղի ունենա կանոնադրության փոփոխություն, եթե ֆեդերացիայի անդամներն այն կհաստատեն, և նոր անդամների անդամակցություն։ Իսկ հետագայում՝ պետ․ ռեգիստրում հաստատվելուց հետո, կանցկացվեն նաև նախագահի ընտրությունները։ Կամ՝ իրենք օրենքի խախտմամբ վաղը կանցկացնեն ընտրությունները, ինչի համար հետո պատասխանատվություն կկրեն։

                  Նորից կրկնեմ՝ չորս թեկնածուներից և ոչ մեկը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին։ Նրանցից ոչ ոք վերջին երեք տարում չի եղել ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ։ Միայն մեր գլխավոր քարտուղարն է՝ Էդգար Կարապետյանը, որը վերջին մեկ տարին է հանդիսանում ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ։ Կան նաև շատ խիստ կետեր, որոնք ԱԻԲԱ-ն պարտադրում է պահել․ թեկնածուներից ոչ մեկը չպետք է խաղացած լինի ֆեդերացիայի կամ ԱԻԲԱ-ի հեղինակության հետ, խաբեբայություն արած լինի, դատվածություն ունենա։ Սրանք չափորոշիչներ են, որոնց առկայության դեպքում, անձը պարզապես չի կարող դառնալ ֆեդերացիայի նախագահ։

                  Չեմ հասկանում՝ չե՞ն կարդում կանոնադրությունը, մտնում են մի կառույց, փորձում են նախագահի ընտրություններ կազմակերպել՝ առանց իմանալ, թե որը որից հետո՞ է։ Ծիծաղելի է։ Եվ առհասարակ, այս ամբողջ աղմուկը, որ ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ դեռ 2018 թվականին, պարզապես աբսուրդ է։ Թեկնածուներից մեկը (խմբ․՝ Հովհաննես Հովսեփյանը) հայտարարում էր, որ ֆեդերացիան իրեն պատշաճ կերպով չի տեղեկացրել ընտրությունների անցկացման վերաբերյալ ու ինքը չի հասցրել գալ ներկայանալ ու մասնակցել ընտրություններին, այնինչ այսօր այդ մարդը ևս առաջադրվել է ու նրա անձնագրից պարզ է դառնում, որ նա պարզապես ստել է։ Նա այդ ժամանակ պարզապես չի եղել ՀՀ քաղաքացի։ Այդ ամբողջ աղմուկը, որ հովանավորվում ու խրախուսվում էր Օլիմպիական կոմիտեի կողմից, ամբողջը կեղծիք էր, ու այդ կեղծիքի համար ոչ ոք ներողություն չի խնդրում։ Այդպիսի կեղծիք թույլ տված մարդը հիմա առհասարակ չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու, քանի որ նորից եմ կրկնում՝ հստակ ձևակերպումը կա՝ մարդը, որը ստել է ընտրություններին մասնակցելու համար, խաղացել է ֆեդերացիայի հեղինակության հետ, չի կարող հավակնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնին ․․․ թեման փակ է։ Իզուր թող ջանքեր չգործադրեն, որովհետև անօրինական է լինելու նրանց ընտրությունը։

                  -Նշեցիք՝ Էդգար Կարապետյանը ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է։ Մյուս թեկնածուների մասին ի՞նչ կասեք։

                  —Իսրայել Հակոբկոխյանին ներկայացնելու կարիք չկա։ Նա լեգենդ է ու նրա ներկայությունը ֆեդերացիայում շատ կարևոր է՝ կլինի դա որպես նախագահ, թե ոչ։ Ֆեդերացիայում Հակոբկոխյան ունենալը պատվաբեր է և օգտակար։ Չկա աշխարհում մի անկյուն, որտեղ եթե թիմի հետ է Հակոբկոխյանը, չգան, չողջունեն, չշփվեն նրա հետ և հրապարակավ չհայտարարեն, թե ով է ներկա այդ մրցաշարին։ Չմոռանանք, որ խոսում ենք սիրողական բռնցքամարտի՝ դարի լավագույն մարզիկներից մեկի մասին։ Այո, էքսցենտրիկ է բնավորությամբ, բայց արդար մարդ է, դա կարող եմ հստակ ասել, իսկ Հայաստանի Հանրապետությունում արդարները ոչ միշտ են տեղ ունենում։

                  Իլյա Վարովը, որքանով ՝ ես եմ տեղյակ, 2016 թվականից Հայաստանի քաղաքացի է, մինչև վերջերս եղել է Սոչիի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, հիմա՝ չգիտեմ։ Ազգությամբ հայ է։ Նա բռնցքամարտի մարդ է, հասկանում է բռնցքամարտից և բավականին լավ գործունեություն է ծավալել այդ տարածաշրջանում։ Չգիտեմ՝ մեզ մոտ որքանով կհաջողվի։

                  -Մեզ հետ նախորդ զրույցում հայտնել էիք, որ ընտրությունների կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը փոխանցվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, և անձամբ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին ․․․

                  -Այո, Կարեն Գիլոյանը ստանձնել էր այդ պատասխանատվությունը, խոստացել էր պահել անաչառությունը և շատ այլ բաներ, բայց ոչինչ չի պահել։ Փորձվում է մարդկանց ներգրավել ֆեդերացիայի նախագահի ընտրություններում, ովքեր չեն հանդիսանում ֆեդերացիայի անդամ, նրանցից շատերն իրենք են հրաժարվել և դուրս եկել ֆեդերացիայից, շատերն էլ պարզապես հեռացվել են ֆեդերացիայից։ Կողմնակի մարդկանց միջոցով փորձում են ընտրություններ ապահովել, ու չեմ հասկանում, թե այս հապճեպության իմաստը որն է։

                  Մյուս կողմից հասկանում եմ՝ իրենք գիտակցում են, որ սա իրենց վերջին գործողությունն է որպես նախարար և փոխնախարար և առաջիկա ընտրություններից հետո այս քաղաքական ուժն այլևս չի գործելու, դրա համար փորձում են ինչ-որ մեկին արջի ծառայություն մատուցել ու անարդար կերպով ընտրություններ անցկացնել, ինչը կարծում եմ՝ կյանքի չի կոչվի։ Այդ իսկ պատճառով, հորդորում եմ օրենքը պահել, կանոնադրության բոլոր կետերով անցնել, լինել գրագետ, կարդալ, հասկանալ, թե ուր են գնում և ինչի համար, քանի որ սա մեր մարզիկների ճակատագրի հարցն է։ Առհասարակ, Օլիմպիական խաղերից առաջ նոր թիմ, նոր մարզչական շտաբ ձևավորելը սխալ որոշում է։ Սա նոր սթրես է մարզիկների համար։ Ընտրությունները սովորաբար ոչ թե անում են Օլիմպիական խաղերից առաջ, այլ դրանցից հետո։ Մի թիմն ավարտում է իր աշխատանքային ցիկլը, հանձնում է մյուսին։

                  -Իսկ հետաքրքիր է՝ ԱԻԲԱ-ում որքանո՞վ են հետևողական առաջիկա ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը։ Ի՞նչ դիրքորոշում ունեն։

                  -Իհարկե, հետևում են։ ԱԻԲԱ-ն կապի է դուրս եկել մեզ հետ։ ԱԻԲԱ-ն առհասարակ դեմ էր, որ ես հրաժարական տայի, բայց ըմբռնումով մոտեցան իմ որոշմանը, քանի որ ես այդ որոշումը կայացրել էի հանուն սպորտի, հանուն բռնցքամարտի, որպեսզի իմ պատճառով մեր մարզիկները չտուժեն, թե չէ ինձ ոչ ոք չէր կարող հեռացնել, ու իմ հարաբերություններն ԱԻԲԱ-ի հետ շատ փայլուն են։ Պետության հետ ֆինանսական դատերը ֆեդերացիան հաղթեց, եթե կհիշեք՝ նախարարությունը որոշ ժամանակ անհեթեթ հայտարարություններ էր անում՝ հրաժարվելով ֆինանսավորել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային, բայց նախարարությունը պարտվեց այդ դատն ու փոխանցեց ֆեդերացիայի գումարները։ Այնպես որ մենք ամեն ինչ արել ենք օրենքով, և հաղթելով գնացել ենք, բայց չցանկացա՝ այդ նեգատիվը փոխանցվի մարզիկներին, քանի որ օլիմպիական տարի էր, բայց փոխանակ ամեն ինչ լավ անեն, արդար ընտրություններ կազմակերպեն, անում են հակառակը և ավելի՞ են ուզում խորտակել։ Չի կարելի նման բան թույլ տալ։ Թող չմոռանան, որ շատ կարճ ժամանակ հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղն ու պարտավորվելու են նաև նայել իմ աչքերի մեջ ու պատասխան տալ իրենց ստերի համար։

                  Մենք հորդորել ենք, որ անպայման ԱԻԲԱ-ի ներկայացուցիչն էլ ներկա լինի վաղվա համագումարին և ականատես լինի այն ամենին, ինչ կկատարվի այնտեղ։ Չեմ կարծում՝ հատուկ խնդիր կա։ Կարելի է 15 օր հետո անցկացնել ընտրությունները։ Այս համագումարում հաստատել կանոնադրական փոփոխությունները, չգնալ ոչ մի խախտման և ռումբ չդնել իրենց և ֆեդերացիայի տակ, և առհասարակ սա ֆեդերացիայի հեղինակության հարցն է։ Չեմ կարողանում հասկանալ հապճեպ, անօրինական ընտրություններ անցկացնելու իմաստը։ Գնացեք օրինական ճանապարհով, ձեզ ոչ ոք չի խանգարում, մեր թիմակիցներից ոչ մեկը չի ցանկանում առաջադրվել։ Արեք ընտրություն, բայց արեք օրինական։

                  Թեգեր: արթուր-գևորգյանբռնցքամարտ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է

                  26.06.26

                  Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման Ծառուկյան

                  09.06.26

                  Աշխարհը դեռ պետք է սպասի. Թայսոն-Մեյվեզեր սուպերմենամարտը հետաձգվել է

                  21.05.26

                  Խայտառակ մրցավարություն World Boxing-ի Աշխարհի գավաթում. ՀԲՖ-ն ահազանգում է հայ բռնցքամարտիկների հանդեպ կողմնակալության մասին

                  23.04.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Հրաժարական, չվճարված աշխատավարձեր և տրանսֆերային արգելք. ինչ ծանր վիճակում է Կլուժը ժամանել Հայաստան

                  01:29 / 23.07.26

                  📷 ՄՅՈւ-ի կիսապաշտպանը դարձավ Մեսսիի խաղընկերը

                  00:45 / 23.07.26

                  Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանեց ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը

                  00:06 / 23.07.26

                  📷 Սպասում ենք քեզ աշխարհի մեծագույն ակումբում. Ռոդրիգոն ողջունել է Ռեալի նորեկին

                  23:45 / 22.07.26

                  Արգենտինան երբեք լավ ֆուտբոլ չխաղաց այս մրցաշարում. Ռոնալդոն՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի մասին

                  23:20 / 22.07.26

                  Ռեալը պատրաստ է վարձավճարով բաց թողնել իր տաղանդին. կա 5 հավակնորդ

                  22:45 / 22.07.26

                  🎥 Դա բռունցքով հարված չէր․ Այալան ներողություն է խնդրել Օլմոյից

                  22:22 / 22.07.26

                  Օլիվեյրան Ծառուկյանին խորհուրդ է տալիս Թոփուրիայի դեմ մենամարտում չկրկնել իր ճակատագրական սխալը

                  21:55 / 22.07.26

                  Ռոդրին վերջնական որոշում է կայացրել Ռեալի հարցում

                  21:15 / 22.07.26

                  Մոզամբիկի ընտրանու հարձակվողը՝ Փյունիկի ֆուտբոլիստ

                  20:44 / 22.07.26

                  📷 Մանչեսթեր Սիթին 4 տարով երկարաձգեց պայմանագիրն իր առաջատարի հետ

                  20:16 / 22.07.26

                  Հայտնի է դարձել, թե ով կգլխավորի Բելգիայի ազգային հավաքականը

                  19:18 / 22.07.26

                  Ինտերը պաշտոնական առաջարկ կանի Արգենտինայի հավաքականի աստղի համար

                  18:13 / 22.07.26

                  Եթե նա արժե 138 մլն եվրո, ապա որքա՞ն արժեն Յամալը, Վինիսիուսը և Օլիսեն․ Իբրահիմովիչ

                  17:18 / 22.07.26

                  ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի

                  16:16 / 22.07.26

                  Անգլիայի Պրեմիեր լիգայում աննախադեպ տրանսֆերային ռեկորդ է գրանցվել

                  15:17 / 22.07.26

                  Եթե նա չսկսի աշխատել թիմի համար, երբեք չի նվաճի Ոսկե գնդակը. Ֆրանկ Լեբյոֆ

                  14:14 / 22.07.26

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  13:10 / 22.07.26

                  ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիսը նոր ակումբ է ընտրել իր համար

                  12:15 / 22.07.26

                  Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին

                  11:13 / 22.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ԱԱ-2026

                  📷 BTS-ը, Շակիրան, Մադոննան, Բիբերը․․․ Կայացավ ԱԱ եզրափակիչի ընդմիջման շոուն

                  0:30 / 20.07.26

                  Կարդալ ավելին

                  Հիմա կարիք չկա մարդկանց բացատրելու՝ որտեղ է Կաբո Վերդեն․ Վոզինյա

                  0:33 / 17.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.