«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղից առաջ խոսել է անգլիական թիմում իր ապագայի մասին։
«Իրականում, ես այդ մասին չեմ մտածում։ Ինձ լավ եմ զգում «Ման Սիթիում»։ Սիրում եմ այս ակումբն ու այստեղի բոլոր մարդկանց։ Ինձ դուր է գալիս քաղաքը։ Կենտրոնանում եմ թիմի ելույթների վրա։ Մենք փորձում ենք միասին ամեն ինչ հաղթել։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Մահրեզի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Մահրեզը «Սիթի» էր տեղափոխվել 2018-ի ամռանը «Լեսթերից»։