Պաշտպան Ռաֆայել Վարանը այս ամառ կհեռանա «Ռեալից»։
Ինչպես հաղորդում է todofichajes-ը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի գլխավոր թեկնածուն ՄՅՈՒ-ն է։ «Ռեալը» չի պահի խաղացողին, որի պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը, բայց պաշտպանի տեղափոխությունից ուզում է 80 մլն եվրո վաստակել (պլյուս 5 մլն եվրո բոնուսներ):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարանն ուզում է կարիերան շարունակել հենց «Մանչեսթեր Յունայթեդում»։