ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է դարպասապահ Կեյլոր Նավասի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ:
Հիշեցնենք, որ Նավասը ճանաչվել էր Լիգա 1-ի՝ մարտի լավագույն խաղացող:
34-ամյա դարպասապահը փարիզյան թիմում է հանդես գալիս 2019 թվականից: