Իտալիայի առաջնության թիմերի մեծ մասը նամակ է ստորագրել ՝ պահանջելով պատժել «Յուվենտուսին», «Ինտերին» ու «Միլանին»` Եվրոպական Սուպերլիգայի նախագծին միանալու համար, հաղորդում է Football Italia-ն:
Նամակում կա նաև Իտալիայի առաջնության մասնակիցների շտապ նիստի կոչ ՝ հնարավոր պատժամիջոցները քննարկելու համար: Նամակը ստորագրողների թվում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռոման», «Տորինոն», «Բոլոնիան», «Ջենոան», «Սամպդորիան», «Սասուոլոն», «Սպեցիան», «Բենեվենտոն», «Կրոտոնեն», «Պարման» և «Կալյարին»:
Հիշեցնենք, որ Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը նշանակում էր մեկ լիգայի ստեղծում, որում կխաղային Եվրոպայի 20 լավագույն ակումբներ: Սուպերլիգայի մասնակցությունը հաստատեցին այնպիսի բարձրակարգ ակումբներ, ինչպիսիք են «Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Տոտենհեմը»: Այնուամենայնիվ, ֆուտբոլային ֆեդերացիաների և ասոցիացիաների բացասական արձագանքից, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքներից հետո, ակումբները սկսեցին հրաժարվել մրցաշարին մասնակցելուց: