Անգլիական «Ուոթֆորդը» հաջորդ տրանսֆերային պատուհանում ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերի» խաղացող Էշլի Յանգին, ում պայմանագիրը «Ներաձուրիների» հետ ավարտվում է ամռանը: Այս մասին Twitter- ի իր միկրոբլոգում հայտարարել է լրագրող Նիկոլա Շիրան:
Նշենք, որ Յանգը անգլիական ակումբի սան է, և այս թիմի հիմնական կազմում նա խաղում էր 2003-ից 2007 թվականներին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Յանգը «Ինտերի» կազմում մասնակցել է 23 խաղի, դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացին իտալական ակումբում է խաղում 2020 թվականից: