«Ուոթֆորդը» ժամանակից շուտ՝ Չեմպիոնշիփի ավարտից մեկ տուր առաջ, դուրս է եկել անգլիական Պրեմիեր-լիգա։
Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Ուոթֆորդը» նվազագույն հաշվով հաղթել է «Միլուոլին» և «Բրենտֆորդին» արդեն գերազանցում է 10 միավորով։
Այսպիսով «Ուոթֆորդը» մեկ տարի անց վերադառնում է ԱՊԼ։ 2019/20 մրցաշրջանում թիմը դուրս մնաց ԱՊԼ-ից՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։ 38 խաղում «Ուոթֆորդը» տարել է 8 հաղթանակ, 9 անգամ խաղացել է ոչ-ոքի և կրել է 20 պարտություն։
«Ուոթֆորդը» դարձավ երկրորդ թիմը, որը հայտնվել է ԱՊԼ-ում Չեմպիոնշիփից։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 17-ին, «Նորվիչը» ապահովեց իր տեղը անգլիական Պրեմիեր-լիգայում՝ դարձյալ մեկ տարի անց վերադառնալով ԱՊԼ։
ԱՊԼ-ի երրորդ ուղեգիրը կվիճարկվի փլեյ-օֆֆի արդյունքում, որտեղ կհայտնվեն 3-րդից 6-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը։