Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
67 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Ալեքսեյ Մասիկի հետ: Մեր ըմբիշը մաքուր հաղթանակ տոնեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Կիսաեզրափակչի ուղեգիրը Գալստյանը կվիճարկի Վենցկաիտիս-Իլիև զույգի հաղթողի հետ: