Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է Եվրոպական Սուպերլիգայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ամեն ինչ լուծվել է շաքարի պես: Նրանք ստացել են բացասական արձագանք: Նրանք իրավունք չունեն ասելու, որ եկել են մեզ փրկելու, քանի որ դա ճիշտ չէ: Նրանք նույնպես իրավունք չունեն ոչնչացնել ազգային առաջնությունները: Նրանք դա անում են ինչպես տնտեսական, այնպես էլ սպորտային առումով: Եվ վերջին բանը. եթե դա այդքան լավ գաղափար լիներ, ապա այն գաղտնի չէր իրականացվի:
Մենք նրանց հետ երկխոսել էինք մինչև ուրբաթ: Նրանք քվեարկեցին Չեմպիոնների լիգայի բարեփոխման օգտին և հանկարծ կիրակի օրը տարածում են այս հայտարարությունը: Բայց որոշ ակումբների դուր չեկավ Չեմպիոնների լիգայի բարեփոխումները և որոշեցին պայթեցնել ամբողջ համակարգը:
Դա նախկինում էլ է եղել, բայց նման մեթոդներով երբեք չի իրականացվել: Նրանց կազմակերպությունը երբեք չի ստեղծվել: Սուպերլիգան հիմնելու պատճառն այն է, որ ակումբներն ավելացնեին իրենց եկամուտները, որպեսզի իրենց խաղացողները ունենան յոթ, այլ ոչ թե վեց Ֆերարի: Խնդիրը գումարի ճիշտ բաշխման մեջ է։
Իմ դիրքորոշումը միշտ շատ պարզ է եղել. խնդիրը ոչ թե եկամտի ավելացման, այլ ծախսերի ավելի ռացիոնալ պլանավորման մեջ է», — մեջբերում է Տեբասին Marca-ն: