«Մանչեսթեր Սիթին» դարձավ առաջին ակումբը, որը պաշտոնապես հայտարարեց Եվրոպայի Սուպերլիգայի կազմից դուրս գալու մասին։
««Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը կարող է հաստատել, որ այն պաշտոնապես գործի է դրել Եվրոպայի Սուպերլիգայից դուրս գալու ընթացակարգերը»,- ասված է ակումբի պաշտոնական կայքում ներկայացված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ատլետիկոն», «Չելսին», ՄՅՈՒ-ն, «Լիվերպուլը» և «Արսենալը» ևս փաստաթղթեր են պատրաստում նոր մրցաշարից դուրս գալու համար։