Խառը մարտարվեստի իռլանդացի մարտիկ Քոնոր Մակգրեգորը հայտնել է, որ մտածում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու մասին։
«Ողջույն, մարդիկ։ Մտածում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու մասին։ Ի՞նչ եք մտածում այդ առիթով»,- գրել է Քոնորը թվիթերյան իր էջում։
Դատելով այս ամենից՝ Մակգրեգորն արձագանքել է այն նորությանը, որ ամերիկացի բիզնեսմեններ Գլեյզերների ընտանիքը կարող է վաճառել ակումբը։
Հիշեցնենք, որ Մակգրեգորը բիզնես-ինդուստրիայի հաջող փորձ ունի։ Մի քանի տարի շարունակ նա սեփական ապրանքանիշի վիսկի էր վաճառքի հանում։