«Ման Սիթին» պլանավորում է դուրս գալ Սուպերլիգայից։ Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը։ Մանչեսթերյան ակումբը հետևում է «Չելսիի» օրինակին, որը, ըստ ավելի վաղ եկած տեղեկատվության, արդեն փաստաթղթերն է պատրաստում մրցաշարից դուրս գալու համար։
Լրագրող Բեն Ջեյկոբսը՝ հղում անելով ակումբում իր աղբյուրներին, գրում է, որ մրցաշարից դուրս գալու որոշում է կայացրել նաև Մադրիդի «Ատլետիկոն»։
Ինչպես գրում է ndykaila News-ի թվիթերյան էջը՝ ՄՅՈՒ-ն, «Լիվերպուլը» և «Արսենալն» արդեն դուրս են եկել մրցաշարից։
Ըստ որոշ աղբյուրների՝ «Բարսելոնան» ևս պլանավորում է լքել Սուպերլիգան։