Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Ուրարտու 2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
12-րդ րոպեին հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացեց Կարապետ Մանուկյանը, մյուս գոլերը խփվեցին հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին ու դրանից հետո։
90-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Ռաֆայել Մովսիսյանը, իսկ երկու րոպե անց Արայիկ Էլոյանը առաջ մղեց «Ուրարտու 2»-ին։ Եվս երկու րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Սերգեյ Օռլովը։